Լրահոս

08.01.2020 16:28

Եկա, տեսա` խեղդված գետնին ընկած. պատմում է դռան փականից կախված երեխայի մայրը

Եկա, տեսա` խեղդված գետնին ընկած. պատմում է դռան փականից կախված երեխայի մայրը

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հուլիսի 6-ին դռան փականից կախված հայտնաբերված 10-ամյա տղան գիտակցության է եկել, շնչում է ինքնուրույն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Երեխայի մայրը NEWS.am-ին պատմեց, որ երեխայի հետ զրուցել է: Նա պատմեց նաեւ, որ ինքը տնային գործով է զբաղված եղել, երբ դեպքը տեղի է ունեցել:

«Անկողիններն ուղղելուց հետո աղջիկս ձայն տվեց` մամա, ապերիկն ընկել ա գետնին: Վազելով եկել եմ` տեսնեմ իրան` խեղդված գետնին ընկած, թելը գցած»,- պատմեց նա` նշելով, որ որդուն կախված հայտնաբերելուց հետո ավագ դուստրը դանակով կտրել է թելը:

Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան:

Մոր կարծիքով՝ դեպքը տեղի է ունեցել խաղալիս։

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։