Լրահոս

08.01.2020 16:25


Շիրակի մարզում հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով մարմնական վնասվածքներով 9-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով մարմնական վնասվածքներով 9-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին և վերին շրթունքների ձախ մասի ջնջխված, արյունազեղված սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Մինչ բժիշկները երեխային բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 9-ամյա Թեհմինե Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կաքավասար գյուղից և վնասվածքները ստացել է ժամը 21:00-ի սահմաններում՝ իրենց տանը հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը