Լրահոս

08.01.2020 15:16

Գեղարքունիքի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Գեղարքունիքի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հունվարի 5-ին դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատուԳևորգ Դերձյանը:

«Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա»,-գրել է Դերձյանը՝ հավելելով, որ երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։