Հայաստանում ներքաղաքական ցնցման հավանականությունը մինչև բանջարի բուսն ե՞լն է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և 2012թ. ու 2013թ. կայանալիք ընտրություններին՝ կառավարման փորձագետ ՀարությունՄեսրոբյանը նշել է, թե մեզմոտ,ըստՍտալինիթեզի,կարևորվում է ոչ թե այն, թեովինչպեսէքվեարկում, այլթեովէհաշվում։
–Մեզմոտարդեն 20 տարիէ,գիտենք, թեովէհաշվում,և շատխելոքպետքչէլինել, որ հասկանաս, թեեթեոչմիցնցումչլինի,ինչէլինելու 2012թ., 2013թ.։ Այստեղ ինտրիգ չկա։ Եթեինչ–որցնցում լինի, այնտեղնորինտրիգկլինի, եթենորցնցումչլինի,ապաբոլորդէլգիտեք՝ինչէլինելու,–ասել է նա։
Իսկ թե որքա՞ն է ցնցման հավանականությունը, ըստ Հարություն Մեսրոբյանի՝ Հայաստանի պետական կառավարման համակարգն արդեն փլուզվել է, իսկ երբ փլուզվումէ,ցնցման վտանգը միանգամից էառաջանում։
–Օրեցօրցնցման հավանականությունըմեծանումէ, որովհետև սոցիալական լարվածությունը խթանող կամ խանգարող գործոն է և, որպես կանոն, սոցիալական լարվածությունից չի սկսվում, այլ ընդհանուր դժգոհությունից,–ասել է նա։
«Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ ԱհարոնԱդիբեկյանն էլ ասել է, թե ցնցման հավանականության շրջանըայն ժամանակ է, երբձմռանպաշարներըսպառվում են,ուեկողբերքըկա՛մչկա, կա՛մէլկա,բայցգնելու գումարչունես։
–Եթե նման ցնցում լինի, կլինի մարտ–ապրիլ ամսին, որովհետև հենց բանջարը եղավ, գյուղական շրջաններում խնդիրները լուծում են, մնում է քաղաքի բնակիչը,–ասել է նա։
Հարություն Մեսրոբյանն էլ հակադարձել է, թե լարվածությունը հասել է գագաթնակետին, քանի որ վերջին երկու տարում իշխանություններն ինչ որոշում կայացնում են, բողոքներ ու լարվածություն է առաջանում։
––Լարվածությունն այնքան մեծ է, որ ցանկացած որոշում առաջացնում է որոշակի խմբերի ջղային արձագանքը։ Եթե դուք հիշում եք, 5–6 տարի առաջ այդպես չէր։ Բնակչության մոտ ընդհանուր լարվածություն կա, բայց դեռ գնում է պրոֆեսիոնալ արձագանք,–ընդգծել է նա։
–Բայց չէ՞ որ Չինաստանը գալիք 1–2 տարում մեզ մոտ 1 մլրդ. դոլարի ներդրում կանի հանքերի շահագործման հետ կապված,–որպես կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու միտում՝ վրա է բերել Ահարոն Ադիբկյանը։
–Նախ՝ դա 1 մլրդ. դոլարի ներդրում չէ, և հետո՝ դրանք մասնավոր հանքեր են, որոնց սեփականատերերը օֆշորային գոտում են գտնվում, և եթե անգամ այն գումարը դրվի, Հայաստանին չի գնալու, այլ օֆշորային գոտուն,–հակադարձել է Հարություն Մեսրոբյանը։
Ահարոն Ադիբեկյանն էլ նշել է, թե կարևոր չէ՝ այդ գումարները ուր կգնան, կարևորն այն է, որ մի քանի հազար աշխատատեղ կբացվի, և դա Հայաստանի համար մեծ բան է։
–Հիմա էլի՞ ընկել ենք երազանքների գիրկը։ Մենք ամեն ինչի հետ հույսներս կապում ենք՝ է՛լ եղանակ, է՛լ տրամադրություն, հիմա էլ Չիանստանի մասին ենք երազում։ Հերիք է, է՛լի,–եզրափակել է Հարություն Մեսրոբյանը։
Հեղինե Հարությունյան
Հայաստանում ներքաղաքական ցնցման հավանականությունը մինչև բանջարի բուսն ե՞լն է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և 2012թ. ու 2013թ. կայանալիք ընտրություններին՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշել է, թե մեզ մոտ, ըստ Ստալինի թեզի, կարևորվում է ոչ թե այն, թե ով ինչպես է քվեարկում, այլ թե ով է հաշվում։
–Մեզ մոտ արդեն 20 տարի է, գիտենք, թե ով է հաշվում, և շատ խելոք պետք չէ լինել, որ հասկանաս, թե եթե ոչ մի ցնցում չլինի, ինչ է լինելու 2012թ., 2013թ.։ Այստեղ ինտրիգ չկա։ Եթե ինչ–որ ցնցում լինի, այնտեղ նոր ինտրիգ կլինի, եթե նոր ցնցում չլինի, ապա բոլորդ էլ գիտեք՝ ինչ է լինելու,–ասել է նա։
Իսկ թե որքա՞ն է ցնցման հավանականությունը, ըստ Հարություն Մեսրոբյանի՝ Հայաստանի պետական կառավարման համակարգն արդեն փլուզվել է, իսկ երբ փլուզվում է, ցնցման վտանգը միանգամից է առաջանում։
–Օրեցօր ցնցման հավանականությունը մեծանում է, որովհետև սոցիալական լարվածությունը խթանող կամ խանգարող գործոն է և, որպես կանոն, սոցիալական լարվածությունից չի սկսվում, այլ ընդհանուր դժգոհությունից,–ասել է նա։
«Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասել է, թե ցնցման հավանականության շրջանը այն ժամանակ է, երբ ձմռան պաշարները սպառվում են, ու եկող բերքը կա՛մ չկա, կա՛մ էլ կա, բայց գնելու գումար չունես։
–Եթե նման ցնցում լինի, կլինի մարտ–ապրիլ ամսին, որովհետև հենց բանջարը եղավ, գյուղական շրջաններում խնդիրները լուծում են, մնում է քաղաքի բնակիչը,–ասել է նա։
Հարություն Մեսրոբյանն էլ հակադարձել է, թե լարվածությունը հասել է գագաթնակետին, քանի որ վերջին երկու տարում իշխանություններն ինչ որոշում կայացնում են, բողոքներ ու լարվածություն է առաջանում։
––Լարվածությունն այնքան մեծ է, որ ցանկացած որոշում առաջացնում է որոշակի խմբերի ջղային արձագանքը։ Եթե դուք հիշում եք, 5–6 տարի առաջ այդպես չէր։ Բնակչության մոտ ընդհանուր լարվածություն կա, բայց դեռ գնում է պրոֆեսիոնալ արձագանք,–ընդգծել է նա։
–Բայց չէ՞ որ Չինաստանը գալիք 1–2 տարում մեզ մոտ 1 մլրդ. դոլարի ներդրում կանի հանքերի շահագործման հետ կապված,–որպես կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու միտում՝ վրա է բերել Ահարոն Ադիբկյանը։
–Նախ՝ դա 1 մլրդ. դոլարի ներդրում չէ, և հետո՝ դրանք մասնավոր հանքեր են, որոնց սեփականատերերը օֆշորային գոտում են գտնվում, և եթե անգամ այն գումարը դրվի, Հայաստանին չի գնալու, այլ օֆշորային գոտուն,–հակադարձել է Հարություն Մեսրոբյանը։
Ահարոն Ադիբեկյանն էլ նշել է, թե կարևոր չէ՝ այդ գումարները ուր կգնան, կարևորն այն է, որ մի քանի հազար աշխատատեղ կբացվի, և դա Հայաստանի համար մեծ բան է։ –Հիմա էլի՞ ընկել ենք երազանքների գիրկը։ Մենք ամեն ինչի հետ հույսներս կապում ենք՝ է՛լ եղանակ, է՛լ տրամադրություն, հիմա էլ Չիանստանի մասին ենք երազում։ Հերիք է, է՛լի,–եզրափակել է Հարություն Մեսրոբյանը։ Հեղինե Հարությունյան