Կարծիք

08.01.2020 12:51


Անհարմար եմ զգում, որ երբևէ Արման Բաբաջանյանն իմ մտերիմն է եղել

Անհարմար եմ զգում, որ երբևէ Արման Բաբաջանյանն իմ մտերիմն է եղել

Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի: Իսկ հետո ինքը երջանկացավ, երբ իր կեղծ հաղորդման հիման վրա ինձ ապօրինի կալանավորեցին:

1937-ի այս մատնիչը երեկ իմ ու իր տարիներ առաջվա խոսակցությունից մի կտոր է հրապարակել (այդպիսով հատելով բարոյականության կարմիր գծերը) ու հայտարարել, թե ես իրենից աշխատանք էի ուզում: Հենց այդ խոսակցության հրապարակումից էլ ակնհայտ է դառնում, որ իրենից աշխատանք չէի ուզում, թեև որևէ վատ բան չեմ տեսնում մասնավորում աշխատանքի անցնելու ցանկության մեջ:

Ես որևէ վատ բան չեմ տեսնում նաև նրանում, որ ի տարբերություն ինձ՝ ինքը շատ ուղիղ էր ինձանից աշխատանք խնդրում:

Իհարկե ես չեմ կարող վարվել իր նման, չեմ կարող թքել բարոյականության նորմերի վրա և հրապարակել այդ նույն խոսակցությունից շատ հետաքրքիր հատվածներ․․․ դա ինձ բնորոշ չէ, ինքն ինձ լավ իմանալով վստահ է, որ ես դա չեմ անի ու դրանից էլ առիթավորվել է:

Իսկ վերջում ուզում եմ խոստովանել․ ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել: Բոլորդ հիմա ինձ դրա համար կշտամբում եք:

Нет описания фото.
На изображении может находиться: 2 человека, текст
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը