Կարծիք

08.01.2020 11:45


Նրանք, ովքեր կասկածում էին Իրանի ուժի վրա և հաստատում ԱՄՆ-ի ուժը, թող տեսնեն, որ ամենաուժեղը չկա

Նրանք, ովքեր կասկածում էին Իրանի ուժի վրա և հաստատում ԱՄՆ-ի ուժը, թող տեսնեն, որ ամենաուժեղը չկա

Նրանք, ովքեր կասկածում էին Իրանի ուժի վրա և հաստատում ԱՄՆ-ի ուժը, թող տեսնեն, որ ամենա, ամենաուժեղը չկա։ Սևակն էր դեռ ժամանակին գրել, որ այս կյանքում «ամենա, ամենալավը չկա»։

Ես մի բան չեմ հասկանում, ունենալ այնպիսի Մեծություններ, ինչպիսիք են Թումանյան, Իսահակյան, Չարենց, Սևակ, Շիրազ, էլ չեմ ասում Նժդեհի նման փիլիսոփա Զորավար ու մնալ այսքան տգետ ու անզո՞ր։

Սա աբսուրդ է և այդ տգիտությունն ու օտարամոլությունը տանելու է հերթական ցեղասպանության։

Հ.Գ. Մեկ-մեկ ասում եմ՝ «կարո՞ղ է էս թուրքերը թաքուն Սևակ ու Նժդեհ են կարդում»։ Դե բա «դուք» ըսկի մոտ չեք գալիս «ձեր» Մեծություններին ու հասկանաք, որ դուք ունեք մի թշնամի, դա թուրքն է, և ով նրա դաշնակիցն է, ուրեմն քո թշնամին է։

Իսկ «դուք» ինչ-որ Ավիգդոր Էսկինի եք բերում ձեր «Շանթով» բարբաջեցնում։ Այդ Ավիգդորի երկիրը ռազմական ինստրուկտորներ է ուղարկել ազերի թուրքերի երկիր՝ ապրիլյան պագերազմի ժամանակ, իսկ «դուք» հենց այդ ավիգդորների լրտեսների (ձեր ներսի թավշյա ենիչերներն են) միջոցով շինծու գործերով ցանկանում եք դատել «ձեր» այն գեներալներին, ովքեր որ 2016֊ին հաղթել են ապրիլյան պատերազմում։

Հ.Գ.Գ . ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՎ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐ ՈՒՆԵՔ։

Մեսրոպ Մուսայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը