Կարծիք

08.01.2020 10:47


Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում․ բարդ և վտանգավոր խաղեր են սկսվում

Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում․ բարդ և վտանգավոր խաղեր են սկսվում

Միջազգային հարաբերություններում կարևոր փոփոխություններ են կատարվում ու այդ փոփոխությունների տեմպը սրընթաց արագանում է։

Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։

Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը, կարծես թե, մեկն է՝ միաբևեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբևեռ համակարգ, ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դառնում են ինքնուրույն երկրներ։ Ճիշտ է, դեռևս Ամերիկայի հետ հաշվի են նստում, բայց գնալով ավելի հանդուգն են դառնում։

ԱՄՆ-ն փափուկ ուժից անցում է կատարում կոշտ ուժի կիրառմանը։ Դա թուլության նշան է։ Առաջ ԱՄՆ-ն կարիք չէր ունենա Սոլեյմանիի նման անձնավորությանը սպանել, հիմա դա անում է։ Սոլեյմանին ընդամենը ցուցակի սկզբում էր։

Հին աշխարակարգը մեռնում է և առաջվա հստակությունն այլևս չկա։ Բարդ և վտանգավոր խաղեր են սկսվում։

Ուժ և զորություն մեր բլինչիկի փորձագետին ու իմաստություն՝ իր անտեսանելի ինստիտուտներին այս պատասխանատու փուլում մեր նավը խութերի արանքով վարելու գործում։

***

Նապոլեոնի տապալվելուց հետո Եվրոպայում դեռ ուժեղ էր ֆրանսիական հեղափոխության ազդեցությունը։

1815-ի Վիեննայի կոնգրեսից հետո Ռուսաստանը Եվրոպայում կարևոր դերակատարություն ստանձնեց՝ ճնշել հեղափոխությունները։ Ռուսաստանին տրվեց Եվրոպայի ժանդարմի պատվավոր ու կարևոր դերակատարությունը, սակայն երբ Ռուսաստանը փորձեց չափից շատ ինքնուրույն դառնալ, դա ավարտվեց Ղրիմի պատերազմի պարտությամբ։

Հիմա Ռուսաստանի վրա է դրվել Մերձավոր Արևելքի ժանդարմի դերը, այստեղ նույնպես հեղափոխական իրավիճակ է՝ իսլամական։ Դա կարևոր աշխարհքաղաքական դերակատարություն է։ Քանի որ միջազգային հարաբերությունները հիշեցնում են կրիմինալ հարաբերությունները, կարող ենք ասել, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքի կամերայի նայող են կարգել։

Պատահական չէ, որ ԱՄՆ-ն Սիրիայի ու Լիբիայի իր ազատված բազաները հանձնում է Ռուսաստանին, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։

Կամերայում մենք մեր փոքրիկ անկյունը ունենք՝ դռան մոտ, մահճակալի երկրորդ հարկում, ու կարևոր է՝ կամերայի դրվածքի հարցում կողմնորոշվել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը