Լրահոս

08.01.2020 10:05

Երևանում մարմնի տարբեր մասերում դանակի ստացած հարվածներով հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ տղա

Երևանում մարմնի տարբեր մասերում դանակի ստացած հարվածներով հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ տղա

Հունվարի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 03:40-ի սահմաններում, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազնագ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Յաղուբյան փողոցի բնակիչներ, 29-ամյա Սուրեն Սիմոնյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «ձախ ազդրի շրջանում 2-3 ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և 31-ամյա Մհեր Ղազարյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «պոչուկի շրջանում 3-4 ծակած կտրած, ծոծորակի շրջանում պատռված վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք ժամը 02:30-ի սահմաններում, Լեփսիուսի փողոցի թիվ 23 շենքի մոտ վիճաբանել են անհայտ անձի հետ, ով էլ իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։