Կարծիք

07.01.2020 12:15


Հատուկ մեր պողոսների համար շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին

Հատուկ մեր պողոսների համար շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին

Հատուկ մեր պողոսների համար շատ համառոտ անդրադառնամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկին։

Շատ սիրելի և հարգելի պողոսներ և մեր թագավոր պողոսապետ, այս հաշվարկի հիմքում ընկած է 2 գործոն՝ երկրում մշտական բնակչություն ունեցողների թիվը և Համախառն ներքին արդյունքը։ Այսինքն, որպեսզի ստանանք ՀՆԱ-ի մեկ շնչին ընկնող արդյունքը, պետք է բաժանել ՀՆԱ-ի թիվը բնակիչների թվի վրա։

Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր կարդալ՝ ՍՏԱՑՎԱԾ ԹՎՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՐԾԵՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ։

Ցավոք, մեզ մոտ, ըստ նույն IMF-ի, այն նվազում է։ Վրաստանում, կարծես թե, թիվը չի փոխվում, իսկ այ Ադերբեջանում նույնիսկ նախատեսված է 0.8% աճ։

Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը այս տարի անցել է Վրաստանին և մյուս տարի կանցնի Ադերբեջանին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով՝ առաջին հերթին բնակչության թվաքանակի պակասեցման պատճառով։

Իսկ հիմա շաատ լավ լուրեր ձեզ համար։ Եթե իրար հետ ձեռք ձեռքի տանք և կարողանանք այնպես անել, որ մի 500.000 հոգի Հայաստանից արտագաղթի, ապա մեկ տարի անց կլինենք աշխարհում առաջինը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով։ Դե ձեզ տենամ տղերք։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը