Լրահոս

06.01.2020 21:19

16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ (տեսանյութ)

16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ (տեսանյութ)

Երևանում սպանված 16–ամյա աղջիկը միայնակ էր ապրում երևանյան այն բնակարանում, որտեղ նրան հայտնաբերել են։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` աղջիկը ծնունդով Արտաշատից էր, Երևան էր տեղափոխվել սովորելու նպատակով։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` հունվարի 5–ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության խումբն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովայի պողոտայի 15-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։

16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված մի երիտասարդ, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց սպանության մեջ կասկածվողի ձերբակալության տեսանյութը։

Այդ ընթացքում տեղեկություն տարածվեց, թե Երևանում 16–ամյա աղջկան սպանած 27–ամյա երիտասարդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ Sputnik Արմենիային ասաց, որ այս պահին նման տեղեկություններ չունի, լինելու դեպքում համապատասխան կարգով կիրազեկեն։ Նա հավելեց, որ անկախ այն հանգամանքից՝ հանցագործություն կատարած անձը ծառայում է ՊՆ-ում, թե մեկ այլ աշխատանք է կատարում, նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։