Քաղաքական

06.01.2020 17:10

10 անհայտով հավասարում էր. Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին

10 անհայտով հավասարում էր. Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին

Փաստինֆո-ն գրում է․ «ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ս.թ-ի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։

Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Հայկ Ալումյանը նշեց, որ տեսանյութից տպավորություն է ստեղծվել, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում կամ իր առջև դրված էր համակարգիչ, որից վերջինս կարդում էր։

Նրա խոսքով՝ ավելի խորքային մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և տարածված տեսանյութում ընդամենը երևում է, որ ինչ-որ անձի ինչ-որ կասկածանքով ձերբակալել են։

ԱԱԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը՝ ԱԱԾ-ից չհայտնեցին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։