Կարծիք

06.01.2020 16:29


Կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը միշտ հատուկ է եղել Նիկոլի լրագրողական ոճին

Կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը միշտ հատուկ է եղել Նիկոլի լրագրողական ոճին

Երեկ ականատես եղանք ԱԱԾ-ի կողմից ցածր մակարդակով բեմականացված հերթական շոուին՝ «Քոչարյանի աջակիցը-2» խորագրով, որի անտաղանդ սցենարիստն ու ռեժիսորը ոչ այլ ոք է, քան վարչապետ Փաշինյանը: Չգիտես՝ ինչու, վերջերս ինչքան աղմկոտ քրեական գործ է լինում, անպայման կապում են Քոչարյան անվան հետ: Դա վկայում է գործող իշխանության անճարակության և գավառամտության մասին, նաև այն մասին, թե ինչքան ջուր է մարտի 1-ի գործը, որ հիմա կախվում են փրփուրներից:

Քանի որ օրեցօր աճում է երկրորդ նախագահի հեղինակությունն ու վարկանիշը, իշխանությունը և մասնավորապես առաջին դեմքը գնում են աֆերիստ ու փնթի մտածված քայլերի՝ մանր խուլիգանական և անհասկանալի դեպքեր են հորինում և դա բարդում Քոչարյանի աջակիցների վրա: Իբր, տեսեք-տեսեք՝ ինչքան օրինազանց ու հանցագործ են քոչարյանականները: Իրականում բոլորը գիտեն, որ երկրորդ նախագահի թիմում առաջին ոսկե կանոնը օրինապաշտությունն է, ազնվությունն ու պարկեշտությունը: Մենք միշտ Նիկոլի դեմքին ենք ասում այն, ինչ մտածում ենք նրա և նրա կառավարության մասին, և ոմն դիանաներ կամ լիանաներ, քիսոներ կամ մարգոներ մեզ պետք չեն ինչ-որ միտք տեղ հասցնելու համար: Ինքս՝ Անի Կարապետյանս, լինելով Քոչարյանի աջակից, մշտապես բարձրաձայն և սեփական ստորագրությամբ եմ քննադատության ենթարկել Նիկոլին, պահանջել նրա անհապաղ հրաժարականը և նրա հեռացումը պետական համակարգից: Համոզված եմ՝ մեր մյուս թիմակիցներն էլ գործում են ակնհայտ, առանց թաքնվելու, առանց մանևրելու: Մանրևելն ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը միշտ եղել է Նիկոլի լրագրողական գործելաոճը, և դրա մեջ պետք չէ մեղադրել քոչարյանականներին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը