Կարծիք

06.01.2020 13:36


Չէ, բայց գնահատեք, թե ֆեյք քշողները ինչ թույն դեմք են, դաժե սփիչռայթերներ ունեն

Չէ, բայց գնահատեք, թե ֆեյք քշողները ինչ թույն դեմք են, դաժե սփիչռայթերներ ունեն

Չէ, բայց գնահատեք, թե ֆեյք քշողները ինչ թույն դեմք են: Դաժե սփիչռայթերներ ունեն: Գնահատեք, թե ինչ հանճարեղ պասսաժ էր, ինչ սքանչելի ռեժիսուրա... պարոն մայորը, էհ... ֆեյքի օպերատորը սաղ պատմեց, դաժե ասեց, որ Քոչարյանի համակիր է... ու էդ սաղ` փոխած ձենով ու փակած դեմքով: Ես դաժե զարմացա, որ չասեց, որ Ադեկվադներն են տեքստը գրել-տվել:

Հ.Գ. Ռազ ուժ ԱԱԾ-ն կարում է ըսենց, ասում եմ՝ կարո՞ղ է սկսեն ապրիլյանի օրերին ու դրանից հետո ազգային անվտանգության համար խնդրահարույց ապատեղեկատվություն տարածող ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ ԲՏ-ներով էլ զբաղվեն:

Բացահայտվել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող օգտատեր։
***

Ես ըտենց էլ չհասկացա, թե էդ Դիանայի ինքնությունը ինչու են գաղտնի պահում:

Եթե հավատանք էն 0.1 տոկոս հավանականությանը, որ երեկվա ԱԱԾ-ի բենեֆիսը մեր ամենայն հայոց պրիդուռոկի բեմադրությունը չէր, ապա ինչո՞ւ եք գաղտնի պահում այդպիսի սրիկայի ով լինելը, մանավանդ, որ նախկինում նման նրբանկատությամբ աչքի չէիք ընկնում:

Բա հանրայնացրեք, թող ազգովի թքեն երեսին, փողոցում էլ երեսը փակ ֆռֆռա: Հազիվ մի օգուտ տված կլինեք` ամոթի ինստիտուտը կվերականգնեք, ի՞նչ խնդիր է: Մարդ ես, մեկ էլ տեսաք մյուս քայլով պրիդուռոկին սպասարկող ԲՏ ֆեյքերի ու քֆուրչի տատիների կնոպկեն անջատող ԱԱԾ ունենանք:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը