Հունվարի 5-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել է:
ՃՏՊ Նուբարաշենի փողոցում. կա զոհ

Փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան: