Կարծիք

06.01.2020 12:41


Հնարավորություն ունեն պարզելու մարդկանց վիրավորող, սպառնալիքներ ուղարկող բոլոր ֆեյքերի տերերին, բայց չեն անում․ տեսնես՝ ինչո՞ւ

Հնարավորություն ունեն պարզելու մարդկանց վիրավորող, սպառնալիքներ ուղարկող բոլոր ֆեյքերի տերերին, բայց չեն անում․ տեսնես՝ ինչո՞ւ

Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարեց, որ բռնել են այն պրոֆիլի տիրոջը, որից կեղծ լուր է տարածվել, թե Նիկոլն իբր շնորհավորել է Թրամփին Սոլեյմանիին սպանելու համար։

Մի քանի հետաքրքիր դետալ տեսանյութից...

Նախ՝ տեսանյութում ասվում է, որ այդ գործողությամբ նա «էական վնաս է հասցրել Հայաստանի ազգային անվտանգության շահերին»։ Իսկ երեկ մեզ համոզում էին, որ ոչ մի լուրջ բան չկա, որ ադրբեջանցիները դա տարածում են։

Երկրորդը՝ մարդու անունը չեն հայտնում, պարզ չէ, թե ինչու։

Երրորդը՝ ուշադրություն դարձրեք, որ կոնկրետ հոդված, որով քրեական գործ է հարուցվել, չի նշվում, ինչը մեղմ ասած տարօրինակ է։

Ամենակարևորը. big brother is watching you։ Նշանակում է, որ իշխանությունները հնարավորություն ունեն պարզելու մարդկանց վիրավորող, մարդկանց հաշվեհարդարների սպառնալիքներ ուղարկող բոլոր այն ֆեյքերի տերերին, որոնք Հայաստանում են։ Բայց չեն անում։ Տեսնես՝ ինչո՞ւ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը