Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների վերջնական կրճատման մասին
Իրանը հայտարարել է, որ իրեն այլևս պարտավորված չի համարում լիովին հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ 2015թ. համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական կայքը:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պարտավորությունների կրճատման հինգերորդ և վերջնական քայլի մասին:
Համաձայն հրապարակված հայտարարության՝ ԻԻՀ-ն այլևս չի հետևելու ուրանի հարստացման ցենտրիֆուգների թվին վերաբերող որևէ սահմանափակումների, իսկ ուրանի հարստացման մակարդակը կհիմնվի երկրի տեխնիկական պահանջների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ Իրանի ցանկացած հարվածի դեպքում իրենք պատրաստ են ավելի հզոր հարված հասցնել:
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են այն «բացասական դերից», որը, նրանց կարծիքով, խաղում է Իրանի Մերձավոր Արևելքում, և կոչ են անում հրաժարվել ուժային գործողություններից և միջոցներից, որոնք հակասում են միջուկային գործաքին։
Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների վերջնական կրճատման մասին
Իրանը հայտարարել է, որ իրեն այլևս պարտավորված չի համարում լիովին հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ 2015թ. համաշխարհային տերությունների հետ կնքված գործարքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական կայքը: