Կարծիք

06.01.2020 12:30


Փնտրում եմ ու ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում

Փնտրում եմ ու ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում

Փնտրում եմ ու ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում։

ԱԱԾ հրապարակած նյութից կարելի է ենթադրել, որ քրօր 226 հոդվածով է քրգործը հարուցված («ազգային ... թշնամանք հարուցելը»), և այդ չիդենտիֆիկացված սուբյեկտը կասկածվում է 226-ի օժանդակության համար։ Օրինակ՝ «միջոց, գործիք» տրամադրելով (տվյալ դեպքում տեսականորեն «միջոցը» կարող է լինել կեղծ լուրը) օժանդակել է հայերիս նկատմամբ ազգային թշնամանքի հարուցմանը։

Բայց դա էլ չի «կպնում», որովհետև իրավապահ մարմինները, ըստ տեսանյութի իմ ընկալման, չեն պնդում, որ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային «կեղծ լուր» տրամադրելով օժանդակելու հարցում սուբյեկտը դրսևորել է դիտավորություն։ Սուբյեկտը (կամ որպես սուբյեկտ հանդես եկող անձը) նույնպես պնդում է, որ ազգային թշնամանքի տարածման հարցում ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ չի ունեցել։

Իսկ օժանդակությունը կարող է կատարվել միայն դիտավորությամբ։ Անզգուշությամբ չի կարող։ Սա աքսեոմա է։

Մի խոսքով, չի կպնում։ Կկպնի միայն այն դեպքում, եթե մեր իրավապահները պնդեն, որ եղել է դիտավորություն։ Այսինքն սուբյեկտը գիտակցել է, որ կեղծ լուրով «միջոց» կամ «գործիք» է տրամադրում թշնամուն՝ հայերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու համար, և ցանկացել է դա։ Այ այդ դեպքում կստացվի։ Հակառակ դեպքում՝ չի ստացվում (եթե գործընկեր իրավաբանները այլ վերլուծություն ունեն, եկեք քննարկենք):

Մի բան էլ։ Եթե դու իրավապահ մարմնի տրամադրության տակ ես և փաստաբանի հետ չես, ապա ցանկացած հայտարարություն սկզբունքորեն վիճարկելի է և կարող է հաստատվել միայն այլ ծանրակշիռ ապացույցների բավարար համակցությամբ։ Սա էլ է աքսեոմա։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը