Լրահոս

05.01.2020 15:05

Մենք ավելի ուժեղ ենք, քան կարող է թվալ․ Սիրուշոյի նոր նախագիծը (տեսանյութ)

Մենք ավելի ուժեղ ենք, քան կարող է թվալ․ Սիրուշոյի նոր նախագիծը (տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր հեռոստահաղորդումի առաջին սերիան է հրապարակել և գրել․

«Տանում ենք ձեզ մեզ հետ ճանանարհորդության աշխարհի տարբեր երկրներով, ուզում եմ կիսել ձեզ հետ այն, ինչ տեսնում ու լսում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ, ինչից ոգեշնչվում եմ, ծանոթացնել ձեզ այն մարդկանց հետ, ումից կարելի է սովորել, մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս պահում են հայկականը՝ մշակույթը, բարքերը, արժեքները: Armat ձայնասկավառակս, որը թողարկվեց մի քանի տարի առաջ, ոգեշնչված է հենց այդպիսի մարդկանցից:

Համոզված եմ, որ այս հաղորդումները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան շատերի համար և ավելի լավ պատկերացում կստեղծեն սփյուռքում մեր արմատները պահող մեր հայրենակիցների մասին: Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։