Քաղաքական

05.01.2020 14:42


Իրանական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը