Պարոն ժողովրդի վարչապետ ջան, դուխդ չի՞ հերիքում Բաքվի ուղղությամբ փռշտաս
Ատելության կուսակցության արդեն հարազատ դարձած տղաներ և աղջիկներ,
Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, որ պետությունն ու պետական շահը թթու թան չի, ամեն մեկի խելքի բանը չի... Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, որ պետական կառավարումը միայն կոռուպիցիայի դեմ պայքար գոռալով՝ սերմացու գողացող մկան պես պետական բյուջեն պարգևավճարների անվան տակ կրել-տուն տանելով չի:
Բաղդադում իրանցի գեներալին սպանելու առիթով ադրբեջանական քարոզչամեքենան մի թեթև տրյուկ է արել, բոլորով մնացել եք տակը: Էն խեղճ ժողովրդի վարչապետին եք նույնիսկ բուդ ու բլինչիկից կտրել ու բերել Ֆեյսբուք՝ ադրբեջանական հիմարությունն անձամբ հերքելու:
Պրոֆեսիոնալ անբանների կույտ չլինելու պարագայում Բաղդադում ամերիկյան հրթիռների պայթյունից մեկ ժամ հետո պետք է կանխատեսեիք, որ ձեր բաքվեցի կիրթ քիրվաները տեղեկատվական դաշտում նման քայլ են անելու և հակաքայլերը վաղուց մշակած պետք է լինեիք: Իսկ ժողովրդի վարչապետը ճիշտ կանի գոնե հիմա գիտակցի, որ պետական քարոզչական ապարատը միայն Բաբկենենց հարևան պողոսներին զբաղացնելու համար չի, այլ կարևոր գործեր էլ կան: Գոնե հիմա ճիշտ կանի ծանրութեթև անել՝ ո՞ւմ է վստահել պետական քարոզչությունն ու հակաքարոզչությունը:
Եվ ամենակարևորը՝ պարոն ժողովրդի վարչապետ ջան, մենակ ներսո՞ւմ ես կարողանում կոկորդ պատռել ու ասֆալտներին փռել, թաթիկներ կտրել: Էդքա՞նն է կարողացածդ, դուխդ չի՞ հերիքում Բաքվի ուղղությամբ փռշտաս, չէ՞ որ հենց իրենք են ֆեյք լուրը ստեղծել և տարածել, քեզ էլ էս ազիզ օրով բուդ ու բլինչիկից կտրել:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից