Կարծիք

05.01.2020 13:59


Շտապ օգնության ծառայությանը խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում այսօր հերթապահ մեքենա ունենալ ԱԳՆ մոտակայքում

Շտապ օգնության ծառայությանը խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում այսօր հերթապահ մեքենա ունենալ ԱԳՆ մոտակայքում

Քիչ առաջ ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան գագաթից, խինդ ուրախությամբ (եթե չասեմ՝ ղժժալով), դիմեց Իրանի և ԱՄՆ նախագահներին։ Ժողովրդի վարչապետը համոզմունք հայտնեց, որ «երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը ավելի վատթարանա»։

Վստահ եմ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազդվեն այս կոչից ու շատ արագ կկասեցնեն միմյանց դեմ պլանավորված թշնամական ծրագրերի իրագործումը։

P.S. Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ (շեշտում եմ՝ իրանական կողմի նախաձեռնությամբ) տեղի է ունեցել ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարների հեռախոսազրույց։ Մնացականյանը ցավակցել է։ Սպասել է Զարիֆը զանգի, որ ցավակցի։ Ահա այսպես։

P.P.S Շտապ օգնության ծառայությանը խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում այսօր հերթապահ մեքենա ունենալ ԱԳՆ մոտակայքում։ Հանկարծ սիրտը չվատանա թավշյա նախարարի։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը