Կարծիք

05.01.2020 13:38


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, եկեք Հայաստան ու միասին թաթիկներ կտրեք, ասֆալտներին փռեք

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, եկեք Հայաստան ու միասին թաթիկներ կտրեք, ասֆալտներին փռեք

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Եթե մի օր այնուամենայնիվ կորոշեք իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, չմոռանաք նաև Ձեզ հետ Հայաստան բերել Ձեր կողմերի գաղթականներին, հատկապես` Ֆեյսբուքում հայհոյող հիսուննանց ծյոծերին: էն որ մի սորտ ավելի սպիտակ հացի համար Հայաստանը լքել են ու հիմա օվկիանոսի մյուս ափից թաթիկներ կտրելու և ասֆալտներին փռելու կոչեր են անում, յոթ հարկանի քֆուրներ են քաշում ՀՀ հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիներին:

Երկաթը տաք-տաք են ծեծում, եկեք Հայաստան ու վայելեք ձեր սիրելի ժողովրդի վարչապետի իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը: Եկեք Հայաստան ու միասին թաթիկներ կտրեք, ասֆալտներին փռեք: Շատ չի մնացել, նման առիթ այլևս չեք ունենալու:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը