Լրահոս

04.01.2020 19:14

«Վենեցիա» հյուրանոցային համալիրում իրականացվել է հատուկ օպերացիա. կան բերման ենթարկվածներ

«Վենեցիա» հյուրանոցային համալիրում իրականացվել է հատուկ օպերացիա. կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեի դալանում 3 հոգի կրփազենքով զինված ավազակային հարձակում են կատարել իր նկատմամբ՝ իրենից հափշտակելով իր մոտ եղած գումարը: Մինչ տուժած՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին քննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն էր տալիս, ոստիկանները Երևան քաղաքի Մովսես Խորենացի 217/19 հասցեում «Վենեցիա» հյուրանոցային համալիրից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 20-ամյա Հովիկ Սելիմյանին, 18-ամյա Մարատ Արզումանյանին և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Վահագն Ավագյանին:

Խուզարկությամբ Հ. Սելիմյանի մոտ հայտնաբերվել է կրփազենքը, իսկ վերջիններիս մոտ էլ հայտնաբերվել է իրար մեջ մաս-մաս արած հափշտակված գումարը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։