Կարծիք

04.01.2020 13:18


Պատկերացնենք՝ Բուրկինա Ֆասոն Արարատ Միրզոյանին հռչակում է տեռորիստ

Պատկերացնենք՝ Բուրկինա Ֆասոն Արարատ Միրզոյանին հռչակում է տեռորիստ

Երեկվա աղմուկի մեջ մի բան չկարողացա ընկալել. ուրեմն Սուլեյմանիի սպանությունը արդարացնող իդիոտները գոնե պատկերացնո՞ւմ են, որ էդ գեներալը Իրանի Իսլամական Հանրապետության ԳՈՐԾՈՂ պշտոնյա էր ու էդ պաշտոնյային մեկ այլ երկիր հռչակել է տեռորիստ ու սպանել:

Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն (առանց աշխարհաքաղաքական վերլուծությունների) կոնկրետ տեռորիստական քայլ է արել ու սպանել է մեկ այլ երկրի պաշտոնյայի, բայց էդ թողենք Իրանին:

Հիմա եկեք պատկերացնենք, ասենք, Բուրկինա Ֆասոն Արարատ Միրզոյանին հռչակում է տեռորիստ ու դիկաբրազի ասեղով կամ պիպետկով ոտից խփում է ու Արոն մեռնում է: Բուրկինա Ֆասոյի ղեկավարությունը հայտարարում է, որ ինքն է սպանել Միրզոյանին ու, ասենք, Կոլումբիայի Մեդելին քաղաքում մի քանի հազար մարդ սկսում է արդարացնել Արարատ Միրզոյանի դաժան սպանությունը: Ասենք հո դուք ապո՞ւշ չեք, արա!!!

Հ.Գ. Նիկոլին էլ ասեք՝ թող գնա բլինչիկ շնչելու ու գոնե ինքը չփորձի մարդկանց «տնայնագործ» անվանելով հեգնել, թե չէ փողով հոդված գրողի պատմություններն ու #SutNikol հեշթեգը կոկորդին կթողենք նորից:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը