Թող այլևս ստահակները բարձր ամբիոններից չխոսեն «ժողովրդի» անունից
Կարծում եմ՝ իմաստ ունի մի փոքր կարծիք գրել անցած տարվա վերջին բեմադրված կլոունադայի մասին։ Անցյալ տարվա վերջին ամենաաբսուրդային փաստը՝ դա պաթոլոգիկ դասալիք Արման Բաբաջանյանի առջև հայ զինվորին ստորացնելու՝ իշխանությունների որոշումն էր, ինչը լուծվեց ամանորյա բդի պատրաստման աժիոտաժի մեջ։ Դե, հաշվի առնելով ամբողջ տարին, ժողովրդին, համացանցով որպես կերակուր տված ձերբակալությունները, որոնք չեն բերել դեռևս ոչ մի դատական որոոշման, կարելի է Նաիրի Հունանյանի հետ հանդիպած այս «մայրածախ» դասալիքի խաղացած ներկայացումը համարել տրամաբանական։
Սրան էլ գումարվեց մեր Քաջ Նազարի գիշերային շոուն։ Մարդը երազել էր դերասանություն անել և բեմադրել էր իր շոուն, պատկերացնում եք, այս մարդուկը՝ ռեժիսորի հսկողության տակ, իր աշխատասենյակում կոստյումն է ուղղում՝ ձև տալով, որ չի նկատում օպերատորի աշխատանքը։
Կարծում եմ, որ սա կարգին սկետչ էր, որը մի փոքր խափանվեց ավագ դստեր մեծամոլական արտահայտումներով, ով անմիջապես ուզում էր նույնիսկ իր հորից առաջ ընկնել ու հայրը շարունակ ձեռքից ետ էր քաշում դստերը... մի խոսքով... հնչեց 2019 թվականի ընթացքում, արդեն սովորություն դարձած ստերի շարանը՝ «Նյու Վասյուկիի» մասին, սակայն մեր Քաջ Նազարը, խոսափողից՝ էքստազի մեջ ընկած, չկարողացավ կանգ առնել և ոգևորությամբ խոսեց այնքան, որ ժամանակին, դրոշը հատակին տեսնելով, մաքսատան աշխատողին աշխատանքից հանող «հայրենասերը» անտեսեց ՀՀ օրհներգը՝ որոշելով, որ իր անձն ավելի կարևոր է...
Աբսուրդային այս հեքիաթը, կարճ ժամանակում, արագորեն, արդեն մեծարգո դարձած պրն Փաշինյանը շարունակեց, իհարկե, տաքուկ ռեստորանում՝ մոռանալով, որ ամբողջ ազգին կոչ էր արել բրդուճներով նշել Ամանորը՝ հրապարակում և, իհարկե, մոռանալով, որ մեր հարկերի հաշվին, շրջաններից ավտոբուսներով մարդ էր բերել հրապարակ, ովքեր թողած իրենց օջախներն ու սեղանները, անկեղծ հավատալով նրա խոսքին՝ եկել էին Հանրապետության հրապարակ։ Հա, մոռացա, բա իշխանության ներկայացրած ներգաղթի ցուցանիշներն ապահովող հնդիկները... բա նրանք մեղք չէին, որ մենակ ու մոլոր թողեց։
Այս մարդիկ էլ, նեղված այնքան խմեցին, որ սկսեցին իրար գլուխ ջարդել, ու ոստիկանությունն էլ ամբողջ գիշեր զբաղված էր այս «նեղացած» մարդկանց տարբեր միջոցներով կարգի հրավիրելով։ Բայց այս ամենը՝ ոչինչ։ Կարևորը հեռուստատեսային շոուն ստացվեց, ու մեր սփյուռքի հայրենակիցները, ովքեր, իրենց սեղաններին նստած, ապրիլյան պատերազմի ժամանակ խմում էին իրենց տեկիլան ու ասում՝ «վայ վայ վայ, լավ չի...», ոգևորված լսեցին ԻՐԵՆՑ վարչապետին, ու կենաց բարձրացրեցին՝ ուղիղ 3 րոպեից մոռանալով և՛ վարչապետի, և՛ Հայաստանի, և՛ Արցախի գոյության մասին, ու բավականությամբ լցնելով իրենց փորը օտար մթերքով՝ վճարելով դրա համար օտար երկրում, օտար վալյուտայով, որը վաստակել էին՝ թափելով իրենց «ավանդական» ու «հայեցի» քրտինքը։ Դե Հայրենիքին հենց ըսենց են օգնում, ու ցավում նրա մասին... Չնայած՝ ինչ պահանջես այդ մարդկանցից․ նրանք կատարում են վարչապետի հրահանգը՝ «...նա է հայ, ով տարվա մեջ 100 դոլլար գումար է ծախսում Հայստանում», այլ ոչ՝ նա, ում երեխան անարդար պայմաններում զոհվել է բանակում, և ում հետ չէր էլ ուզում հանդիպել մեր Քաջ Նազարը...
Եվ ադրբեջանական ուժերի պարտադրման տակ տված այս ծաղրածուի քմահաճ հրահանգով՝ Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանը, 65 տարեկան հասակում, արդեն երկրորդ Ամանորը չի նշում իր տանը՝ իր թոռնիկների հետ...
Շնորհավոր ամանորդ պրն Քոչարյան և թող 2020 թվականը լինի ադեկվատության և «աբսուրդի վերջի» տարի։ Թող 2020 թվականին վերականգնվի արդարությունը և մեր Հայրենիքը այս վտանգավոր գոտուց դուրս գա։ Թող այլևս ստահակները բարձր ամբիոններից չխոսեն «ժողովրդի» անունից։ Թող որ այս ամանորյա գիշերը վերջին անգամ Հայաստանի պատմության մեջ անարգված լինի Հայաստանի Հանրապետության պետականությունը, դրոշն ու օրհներգը, Սահմանադրությունը, հերոսները և մնացած, ազգային արժեքները, այս դասալիքների կողմից... և թող 2020 թվականը սկսի N1 քաղաքական բանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի ազատությամբ, ինչն էլ կտրուկ վերջ կդնի այս ծաղրածուական բարքերին։
Թող այլևս ստահակները բարձր ամբիոններից չխոսեն «ժողովրդի» անունից
Կարծում եմ՝ իմաստ ունի մի փոքր կարծիք գրել անցած տարվա վերջին բեմադրված կլոունադայի մասին։
Անցյալ տարվա վերջին ամենաաբսուրդային փաստը՝ դա պաթոլոգիկ դասալիք Արման Բաբաջանյանի առջև հայ զինվորին ստորացնելու՝ իշխանությունների որոշումն էր, ինչը լուծվեց ամանորյա բդի պատրաստման աժիոտաժի մեջ։ Դե, հաշվի առնելով ամբողջ տարին, ժողովրդին, համացանցով որպես կերակուր տված ձերբակալությունները, որոնք չեն բերել դեռևս ոչ մի դատական որոոշման, կարելի է Նաիրի Հունանյանի հետ հանդիպած այս «մայրածախ» դասալիքի խաղացած ներկայացումը համարել տրամաբանական։
Սրան էլ գումարվեց մեր Քաջ Նազարի գիշերային շոուն։ Մարդը երազել էր դերասանություն անել և բեմադրել էր իր շոուն, պատկերացնում եք, այս մարդուկը՝ ռեժիսորի հսկողության տակ, իր աշխատասենյակում կոստյումն է ուղղում՝ ձև տալով, որ չի նկատում օպերատորի աշխատանքը։
Կարծում եմ, որ սա կարգին սկետչ էր, որը մի փոքր խափանվեց ավագ դստեր մեծամոլական արտահայտումներով, ով անմիջապես ուզում էր նույնիսկ իր հորից առաջ ընկնել ու հայրը շարունակ ձեռքից ետ էր քաշում դստերը... մի խոսքով... հնչեց 2019 թվականի ընթացքում, արդեն սովորություն դարձած ստերի շարանը՝ «Նյու Վասյուկիի» մասին, սակայն մեր Քաջ Նազարը, խոսափողից՝ էքստազի մեջ ընկած, չկարողացավ կանգ առնել և ոգևորությամբ խոսեց այնքան, որ ժամանակին, դրոշը հատակին տեսնելով, մաքսատան աշխատողին աշխատանքից հանող «հայրենասերը» անտեսեց ՀՀ օրհներգը՝ որոշելով, որ իր անձն ավելի կարևոր է...
Աբսուրդային այս հեքիաթը, կարճ ժամանակում, արագորեն, արդեն մեծարգո դարձած պրն Փաշինյանը շարունակեց, իհարկե, տաքուկ ռեստորանում՝ մոռանալով, որ ամբողջ ազգին կոչ էր արել բրդուճներով նշել Ամանորը՝ հրապարակում և, իհարկե, մոռանալով, որ մեր հարկերի հաշվին, շրջաններից ավտոբուսներով մարդ էր բերել հրապարակ, ովքեր թողած իրենց օջախներն ու սեղանները, անկեղծ հավատալով նրա խոսքին՝ եկել էին Հանրապետության հրապարակ։ Հա, մոռացա, բա իշխանության ներկայացրած ներգաղթի ցուցանիշներն ապահովող հնդիկները... բա նրանք մեղք չէին, որ մենակ ու մոլոր թողեց։
Այս մարդիկ էլ, նեղված այնքան խմեցին, որ սկսեցին իրար գլուխ ջարդել, ու ոստիկանությունն էլ ամբողջ գիշեր զբաղված էր այս «նեղացած» մարդկանց տարբեր միջոցներով կարգի հրավիրելով։ Բայց այս ամենը՝ ոչինչ։ Կարևորը հեռուստատեսային շոուն ստացվեց, ու մեր սփյուռքի հայրենակիցները, ովքեր, իրենց սեղաններին նստած, ապրիլյան պատերազմի ժամանակ խմում էին իրենց տեկիլան ու ասում՝ «վայ վայ վայ, լավ չի...», ոգևորված լսեցին ԻՐԵՆՑ վարչապետին, ու կենաց բարձրացրեցին՝ ուղիղ 3 րոպեից մոռանալով և՛ վարչապետի, և՛ Հայաստանի, և՛ Արցախի գոյության մասին, ու բավականությամբ լցնելով իրենց փորը օտար մթերքով՝ վճարելով դրա համար օտար երկրում, օտար վալյուտայով, որը վաստակել էին՝ թափելով իրենց «ավանդական» ու «հայեցի» քրտինքը։ Դե Հայրենիքին հենց ըսենց են օգնում, ու ցավում նրա մասին... Չնայած՝ ինչ պահանջես այդ մարդկանցից․ նրանք կատարում են վարչապետի հրահանգը՝ «...նա է հայ, ով տարվա մեջ 100 դոլլար գումար է ծախսում Հայստանում», այլ ոչ՝ նա, ում երեխան անարդար պայմաններում զոհվել է բանակում, և ում հետ չէր էլ ուզում հանդիպել մեր Քաջ Նազարը...
Եվ ադրբեջանական ուժերի պարտադրման տակ տված այս ծաղրածուի քմահաճ հրահանգով՝ Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանը, 65 տարեկան հասակում, արդեն երկրորդ Ամանորը չի նշում իր տանը՝ իր թոռնիկների հետ...
Շնորհավոր ամանորդ պրն Քոչարյան և թող 2020 թվականը լինի ադեկվատության և «աբսուրդի վերջի» տարի։ Թող 2020 թվականին վերականգնվի արդարությունը և մեր Հայրենիքը այս վտանգավոր գոտուց դուրս գա։ Թող այլևս ստահակները բարձր ամբիոններից չխոսեն «ժողովրդի» անունից։ Թող որ այս ամանորյա գիշերը վերջին անգամ Հայաստանի պատմության մեջ անարգված լինի Հայաստանի Հանրապետության պետականությունը, դրոշն ու օրհներգը, Սահմանադրությունը, հերոսները և մնացած, ազգային արժեքները, այս դասալիքների կողմից... և թող 2020 թվականը սկսի N1 քաղաքական բանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի ազատությամբ, ինչն էլ կտրուկ վերջ կդնի այս ծաղրածուական բարքերին։
Ուշքի եկ՝ ՀԱՅ ԱԶԳ։ Շնորհավոր 2020 թվական։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից