«2019թ. հաջողվեց խուսափել պատերազմից ԼՂ հակամարտության գոտում, ինչը բավարար չէ»․ Տարասով
168.am-ը գրում է․ «Տարատեսակ հայտարարությունների միջոցով հայկական կողմը կարողացավ ժամանակ շահել»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին այս տարվա կտրվածքով։
Տարասովի խոսքով՝ 2019թ. շարունակվեցին բանակցությունները՝ կարգավորելու համար Ղարաբաղյան հակամարտությունը, սակայն դրանք լուրջ արդյունքների չհանգեցրին, թեև նախարարները մի քանի ժամ շարունակվող հանդիպումներ են ունենում։
«Որևէ մեկը չգիտի, թե ինչ հարցեր են քննարկվում փակ դռների ետևում, այնինչ ակնկալիքներ կային, որ բանակցությունները շատ ավելի բաց ռեժիմով կլինեն, և մենք, հակամարտության կարգավորման մասին խոսելիս, ավելի շատ բաց տեղեկատվության կտիրապետենք, քանի որ ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց ավելի թափանցիկ ու ժողովրդավար են անվանում։ 2019թ. բանակցային գործընթացի ակտիվ փուլը մեկնարկեց Փաշինյան-Ալիև հանդիպմամբ և Լավրովի կողմից Մոսկվայում նախարարական հանդիպման կազմակերպմամբ, որոնց միակ արդյունքը 2019թ. հակամարտող կողմերի միջև լարված մթնոլորտի նվազումն էր։ 2019թ. տարատեսակ, միևնույն ժամանակ՝ հակասական հայտարարությունների միջոցով հայկական կողմը կարողացավ ժամանակ շահել, երկարաձգել բանակցային գործընթացի ներկայիս փուլը, որի վերաբերյալ փորձագիտական հանրությունը շատ քիչ տեղեկատվություն ունի։ Չեմ կարծում նաև, որ կոնկրետ կարգավորման փաթեթ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում։ Ինչ-որ կոնկրետ հարցեր քննարկվել են, թե ինչ՝ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կոնկրետ փաթեթ չի քննարկվել։
Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ խոսել են Մադրիդյան սկզբունքների մասին, ամենայն հավանականությամբ, այդ փաստաթղթի մաս կազմող դրույթներն են քննարկվել։ Չեմ կարող նաև ասել, թե որքանով ենք մոտեցել բուն կարգավորմանը, քանի որ բոլորս հետևելով՝ գիտենք, որ սա ամենաբարդ նման հակամարտություններից մեկն է, որը, իմ կարծիքով՝ կարգավորվելու է տարածաշրջանում որոշակի փոփոխությունների հետևանքով և քաղաքական կամքի պարագայում։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ 2020թ. ավելի լավ արդյունքներ կլինեն։ Ուրախալի է, որ տարեսկզբի համար կա նախարարական հանդիպման պայմանավորվածություն և որոշակի համաձայնություններ, որոնք նույն ժամանակահատվածում պետք է իրականացվեն։ Գործընթացները շատ ավելի լավ են, քան դրանց բացակայությունը, պատերազմի սպառնալիքը։ Տարին ամփոփելիս՝ նման հակամարտության դեպքում հարկ է խոսել և արձանագրել, որ 2019թ. հաջողվել է խուսափել պատերազմից, ինչը, սակայն, բավարար չէ՝ հաշվի առնելով զոհերի առկայությունը շփման գծում»,-ասաց Տարասովը։