Լրահոս

03.01.2020 13:45

Արագածոտնի մարզում 45-ամյա վարորդը Mersedes-ով բախվել է հողաթմբին, մոտ 80 մետր, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում

Արագածոտնի մարզում 45-ամյա վարորդը Mersedes-ով բախվել է հողաթմբին, մոտ 80 մետր, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Արագածատոնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 45-ամյա Ավետիս Նիկոլյանը իր վարած Mersedes մակնիշի 36 O X 625 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Փարպի ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբին եւ մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, Փարպի գյուղի բնակիչ, 66-ամյա Լեւիկ Մովսիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մեկ ժամ անց, գիտակցության չգալով մահացել է:

Փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա կարողացել են վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Լ. Մովսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն էր:

Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։