Կարծիք

03.01.2020 12:44


Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է

Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է

ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) "Ղոդս" ռազմական ստորաբաժանման լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում...

Իրանի առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ Իրանը դաժան վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար...

ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ Սոլեյմանիի ոչնչացման հրամանը տրվել է ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփի կողմից... ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր Twitter-յան էջում գրառում է կատարել, թե իբր իրաքցիները ուրախացել են Սոլեյմանիի սպանության կապակցությամբ և պարում են փողոցներում...

Իրավիճակի կտուկ լարումից ամենաշատն անհանգսատցած են Իսրայելում... Jerusalem Post-ի տեղեկություններով՝ Սոլեյմանիի սպանության տեղեկությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը արտակարգ խոհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել է նաև երկրի բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին... Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ, ըստ տեղեկությունների, կկրճատի իր այցը Աթենք և հնարավորինս արագ կվերադառնա Թել Ավիվ...

Ըստ ԶԼՄ-ների՝ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի...

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում, որի հետևանքաներն, այս պահի դրությամբ, դժվար է կանխատեսել...

Սպասենք իրադարձությունների զարգացմանը... Հայաստանի իշխանությունները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարությունների և գործողությունների մեջ, ինչպես նաև պատրաստ լինեն ամեն տեսակ ֆորս-մաժորային իրավիճակներին դիմակայելուն...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը