Լրահոս

02.01.2020 13:28


Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Այս խորագրի վերջին նյութերը