Լրահոս

02.01.2020 13:10

«Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի Հայաստանում

«Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի Հայաստանում

2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի Հայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներով: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշո Փրոդաքշընից:

Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում):

Յուրաքանչյուր քաղաքում մենահամերգների, փորձերի, կազմակերպչական աշխատանքների հետ զուգահեռ նկարահանվել է նաև շրջագայության ու այցելությունների ամբողջ ընթացքը` տարբեր երկրներում ապրող հայերին և նրանց կյանքը ներկայացնելու նպատակով: Յուրաքանչյուր այցի սեղմ ժամկետներում Սիրուշոն հասցրել է այցելել տեղի հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, դեսպանատներ, ինչն արձանագրել է տեսախցիկը. այսպիսով, հեռուստադիտողը Սիրուշոյի «աչքերով» կկարողանա տեսնել հայ համայնքի և հայերի կյանքը:

Սկսելով հաղորդաշարը, Սիրուշոն նշում է. «Փոքր տարիքից շրջագայում եմ, լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, ու ինձ միշտ հետաքրքիր է եղել ուսումնասիրել այլ երկրներում բնակվող հայերին՝ ովքեր են նրանք, ինչպես են կարողանում հայրենիքից հեռու այդքան հայ մնալ, ինչպես են օտարության մեջ հաստատվում, կայանում, ինչ ջանքերով են երեխաներին սովորեցնում հայերեն, ինչ զգուշությամբ ու սիրով են պահպանում մշակույթը, ինչպես է սերնդեսերունդ փոխանցվում սերը հայրենիքի հանդեպ և որքանով է պահպանվում»։

Հաղորդաշարի ամեն թողարկում ներկայացնելու է տվյալ համայնքի ձևավորման պատմությունը, արմատների հետ կապը, օտար երկրներում հայ մնալու դժվարություններն ու նոր սերնդի ոգին, ինչը զուգակցված է լինելու տվյալ երկրի տեսարժան վայրերի, երգչուհու մենահամերգների ու ետնաբեմի եռուզեռի բացառիկ կադրերով։

Շուրջ 2 տարի նկարահանված հաղորդաշարը հասանելի կլինի նաև երգչուհու պաշտոնական Youtube-ի ալիքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։