Կարծիք

01.01.2020 20:57


Երեկ Անասնաֆերմայի հիմնն է հնչել Հրապարակում

Երեկ Անասնաֆերմայի հիմնն է հնչել Հրապարակում

Մի անհամեստ հարց տամ էլի. Նիկոլի հիստերիկ ճղճղոցից հետո դեռ հիմնի՞ էիք սպասում: Չհասկացաք՝ երեկ ի՞նչ էր կատարվում հրապարակում, եթե դեռ գլխի չեք ընկել, ասեմ` Անասնաֆերմայի պերֆորմանսն էր, Նիկոլն էլ դրա գլխավոր դերում էր:

Մարզերից բերել էին պետական ապարատի ժողովրդին (մի քանի ազնիվ Պողոսի էլ եմ երեկ նկատել հրապարակում, որոնց հաստատ չէին ստիպել գնալ, իրանք իրանց կամքով էին բրդուճի գնացել), մի քանի հազար Պողոս ու մտքում քֆուր տվողների բերել էին, որ Անասնաֆերմայի պերֆորմանսը ստացվեր ու ստացվեց:

Մարդը թքած ունենալով ՀՀ-ի վրա՝ առանց հիմնի իրան մեջտեղից պատռեց, ստերի մեեեեծ խմբաքանակ բաց թողեց: Վերջում էլ հիմնավորեց, որ Անասնաֆերմայում «բոլոր կենդանիները հավասարեն են, սակայն որոշներն ավելի հավասար են, քան մնացածը» ու մնացածին բրդուճի հույսին թողեց` ինքն էլ գնաց լափելու ու նորից բռնվեց ստի վրա:

Նենց որ, մի նեղվեք ու հիմնի մասին մի մտածեք, էդ տենց էլ պետք է լիներ:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը