Լրահոս

01.01.2020 20:50

19-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը․ կան վիրավորներ

19-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ, 19-ամյա Նշան Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի 31 FF 555 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել նշված հասցեում գտնվող տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Ն. Եղիազարյանն ու նրա ուղեւոր, Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, Գեւորգ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով էլ կանգառն ամբողջովին ավիրվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ չի ունեցել ԱՊՊԱ կտրոն, իսկ մեքենան պատկանել է նրա եղբորը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։