Կարծիք

01.01.2020 20:46


Դե ինչ, դուք որոշեք` ի՞նչն է ձեր համար լավը՝ կա՞րճ սուտը, թե՞ երկար հերքումը

Դե ինչ, դուք որոշեք` ի՞նչն է ձեր համար լավը՝ կա՞րճ սուտը, թե՞ երկար հերքումը

Ինչին ենք ուզում հավատալ՝ կարճ ստի՞ն, թե՞ երկար հերքմանը։

Պարադոքս է. հնչում է հայտարարություն՝ ունեցել ենք աննախադեպ տարի և նշվում են իրականությանը չհամապատասխանող թվեր։ Հիմա դա հերքելու համար չես կարող կարճ խոսել, պետք է փաստարկներով ապացուցես յուրաքանչյուր հերքումը։ Բայց ո՞վ է այդքան լսելու։

Ամեն մի պաշտոնյա իր սրբագույն պարտք է համարում աննախադեպ թվեր հնչեցնել, մենք էլ՝ ընդդիմադիրներս, ստիպված ենք երկար ու բարակ վերլուծել, որ մարդկանց ապացուցենք, որ այս ամենը ՍՈՒՏ Է։ Ընդորում սովորաբար բացատրությունը այնքան երկար է ստացվում, որ նույնիսկ կողմնակիցն է դժվարանում հասկանալ։

Գալիս եմ այն եզրակացության, որ ավելի լավ, քան ժամանակը որևէ բան չի կարող ի ցույց դնել այս իշխանության ստերը։ Ժողովուրդը իր մաշկի վրա է զգալու այս բոլոր աննախադեպ ստերի ազդեցությունը։ Երեկ արդեն զգաց՝ կանչեցին հրապարակ Նոր տարի նշելու, իսկ իրենք գնացին ռեստորան։

Դե ինչ, դուք որոշեք` ի՞նչն է ձեր համար լավը՝ կա՞րճ սուտը, թե՞ երկար հերքումը։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը