Լրահոս

01.01.2020 20:35


Հունվարի 1-ին 38-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել

Հունվարի 1-ին 38-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել

«911» ծառայություն հունվարի 1-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիս փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տան տանիքում հայտնաբերվել է Սմբատ Ա.-ի (ծնված 1982 թ.) դին (կախված վիճակում):

Փրկարարներն իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը