Կարծիք

01.01.2020 13:15


Դրսում կանգնած ժողովրդի աչքի առաջ դուք ի՞նչ խղճով էիք հաց ուտում

Դրսում կանգնած ժողովրդի աչքի առաջ դուք ի՞նչ խղճով էիք հաց ուտում
Պողո՛ս ջան, անպայման կարդա Անասնաֆերման, կարծես՝ գրքի վերջին հատվածը լինի, որ դրսում հավաքված հեղափոխական կենդանիները արդեն չգիտեն՝ սեղանի շուրջ հավաքվածները իրենց հեղափոխական ընկեր խոզե՞րն են, թե՞ նախկին տերերը՝ մարդիկ, որոնց նրանք համարում էին թշնամի ու հաղթեցին։
***
Նիկո՛լ, ընտանիքիդ հետ պողոսներին խորհուրդ ես տալիս ծախս չանել, հրաժարվել բդից, բլինչիկից, գալ հրապարակ՝ միասին բրդուճով թեթև նշելու Ամանորը: Ինքդ ընտանիքիդ հետ հրապարակում ես, բայց մի պահ առանձնանում եք մտերիմ, ծանոթ, բարեկամներով ու հայտնվում ճոխ ու շքեղ սեղանի շուրջ:
Դրսում կանգնած ժողովրդի աչքի առաջ դուք ի՞նչ խղճով էիք հաց ուտում: Ես այսպես եմ հասկանում՝ տուն մարդ ես հրավիրում, իրենց թողնում ես պատուհաններից նայելուց, դու նստում ես ու սկսում վայելել քո ճոխ ամանորյա ընթրիքը: Նախկիններից ոչ մեկի մտքով չի հաջողվել նման ձևով ծաղրել ու պողոսացնել ժողովրդին:
Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից
80979938_2455131074616042_830433687618191360_n

Այս խորագրի վերջին նյութերը