Կարծիք

31.12.2019 21:16


27 տարվա մեջ մի նոր կողմից սկսեցի ճանաչել քրոջս` կռվող, պայքարող ու չհանձնվող

27 տարվա մեջ մի նոր կողմից սկսեցի ճանաչել քրոջս` կռվող, պայքարող ու չհանձնվող

Մի քանի ժամ ու արդեն պատմություն կդառնա ևս մի տարի: Ի՞նչ տվեց ինձ 2019։

Տեսա քաղաքական պայքար, ստորություն, ծախվող պաշտոնյաներ, նույնիսկ եղա քաղբանտարկյալի կարգավիճակում:

Բայց առաջին հերթին 27 տարվա մեջ մի նոր կողմից սկսեցի ճանաչել քրոջս` կռվող, պայքարող ու չհանձնվող: Ով ոչ թե հոգ է տանում իր կրտսեր եղբոր մասին, այլ մարտական ընկերոջ նման կանգնած է իմ կողքին:

Ձեռք բերեցի ինձ համար երազանքի ընկերներ: Ճանաչեցի մարդկանց, ում համար քաղաքական հաղթանակը ինքնաբավարարման միջոց չէ, այլ հայրենասիրություն, արժանապատիվ հայրենիք ունենալու երազանք:

Այսօր Աստծո կամոք Ես ազատության մեջ եմ, բայց քաղաքական կապրիզների պատճառով բանտարկված են իմ մարտական հրամանատարները` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Թավադյանը: Մարդիկ, ովքեր պատմություն են կերտել հենց մեզ` Անկախության սերնդի համար:

Գիտեմ, վստահ եմ 2020 թվականը մերն է լինելու:
Շնորհակալ եմ Ձեզ, որ կաք իմ կյանքում։

Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը