Լրահոս

31.12.2019 21:08

Խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում կարևորագույն օղակներից մեկն է միայն

Խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում կարևորագույն օղակներից մեկն է միայն

Սիրելի՛ հայրենակիցներ

Ավարտին է մոտենում 2019 թվականը, և Ամանորի նախաշեմին համացանցը կրկին ողողվում է սիրո, միասնության գովաբանմամբ։

Միանալով բոլոր անկեղծ և գեղեցիկ մաղթանքներին՝ ես ուզում եմ ամենից առաջ առանձնահատուկ երախտագիտությամբ և գնահատանքով շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր գիշեր ու զօր, իրենց կուրծքը վահան դարձրած, պահպանում են մեր ժողովրդի անդորրը՝ անառիկ պահելով մեր եղբայրների ու որդիների արյունով գծված սահմանը, հողը․ շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, նրանց սատարող, պետականամետ բոլոր ուժերին, ողջ ժողովրդին։

Մեր հաղթանակած բանակը այսօր էլ հակառակորդին խաղաղություն է պարտադրում, սակայն որքան էլ այն ամուր լինի՝ երկրի թերևս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, պետք է ընդունել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում կարևորագույն օղակներից մեկն է միայն։ Դիվանագիտական սկզբունքային, անվրեպ քաղաքականությունը, տնտեսության շարունակական զարգացումը նույնքան էական, վճռորոշ գործոններ են և աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, դեպի մեզ ուղղված արտաքին և ներքին սպառնալիքների, հակամարտ ուժերի անհավասարության պայմաններում կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր են կատարում։

Ես խորապես հավատում եմ, որ Հայկական բանակը, հայ ժողովուրդը շարունակելու են պատվով դիմակայել մարտահրավերներին`ապահովելով մեր քրիստոնյա պետության արժանի ներկայությունը աշխարհի հզոր տերությունների կողքին։

Կորով եմ մաղթում ձեր ոգիներին, զորություն՝ բազկին․․․

Եվ հավերժ խոնարհվում եմ
հանուն հայրենիքի, խաղաղության նահատակված մարտիկների հիշատակի, նրանց հարազատների, մարտերով անցած մեր եղբայրների ու որդիների սխրանքի առաջ։

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։