Լրահոս

31.12.2019 15:05


31-ամյա վարորդը երկաթով բարձված КамАЗ-ով «Բելաջիո»-ի կամրջի վրա կողաշրջվել է (տեսանյութ)

31-ամյա վարորդը երկաթով բարձված КамАЗ-ով «Բելաջիո»-ի կամրջի վրա կողաշրջվել է (տեսանյութ)

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած КамАЗ մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներոմ կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտաաօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ ինքը չի տուժել։

Ավտոմեքենայից մասամբ առաջացել է դիզվառելիքի արտահոսք։

Հրշեջները հերթապահություն են կատարում նշված վայրում։ Ուժեղացված ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն, իսկ նման վարորդների պակաս Երևանը չունի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է երկաթով ու, բարեբախտաբար, այդ պահին մեքենայի մոտով այլ տրանսպորտային միջոցներ չեն անցել, հակառակ դեպքում վթարն այլ ելք կունենար։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը