Կարծիք

31.12.2019 09:39


«Նոր» Հայաստանի ողջ պետական ապարատը ձեր զառանցանքները կարդում ու քթի տակ ծիծաղում է

«Նոր» Հայաստանի ողջ պետական ապարատը ձեր զառանցանքները կարդում ու քթի տակ ծիծաղում է

Երբ վարչապետ Փաշինյանի գրասենյակում տնվորի կարգավիճակում հայտնված Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, թե պետական աշխատողներին դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակ «զագոն անելու» խոսակցությունները տարածում են նախկին իշխանության ներկայացուցիչները, ու «Նոր» Հայաստանում նման բան լինել չի կարող, մտածո՞ւմ է` ի՞նչ ու ինչի՞ մասին է ընդհանրապես խոսում: Ասենք` նախկին իշխանություն ասելով ո՞ւմ ի նկատի ունի` Ռոբերտ Քոչարյանի օրոք հարկայինի պետ, վերահսկողական ծառայության պետ, Սերժ Սարգսյանի օրոք մարզպետ ու պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՞ն, միգուցե Անդրանիկ Քոչարյանի՞ն, իսկ միգուցե հենց իրե՞ն` Քոչարյանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՞ն: Բայց սա մի կողմ թողնենք և հուսանք, որ պարոնը մի օր կկողմնորոշվի:

Հիմա՝ գլխավորի մասին. պարոնայք լիցեմեռ ստախոսներ, «Նոր» Հայաստանի ողջ պետական ապարատը, որին հրահանգավորված է ցուցակներով «զագոն անել» հրապարակ, ձեր զառանցանքները կարդում ու քթի տակ ծիծաղում է, լինքերն էլ ուղարկում են ցուցակներ կազմողներին: Ի վերջո, սուտն էլ չափ ու սահման ունի:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը