Մեր դատախազները, ամենայն հավանականությամբ, սուտը սովորել են գերագույն-գլխավոր սուտասանից
5-րդ ալիքի սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանի գործը քննող դատախազ Արսեն Մարգարյանն ու ՀՔԾ գործերը վերահսկող վարչության պետ Մարտիրոսյանը օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մեզ խոստացել էին դեկտեմբերի 30-ին արագացված կարգով քննել գործը:
Քանի որ այսօր արդեն ամսի 30-նն էր, ես զանգահարեցի Մարգարյանին, և նա խոստացավ մեկ ժամվա ընթացքում հետ զանգել: Այդպես էլ չարժանանալով նրա զանգին՝ ևս մեկ անգամ ինքս հավաքեցի նրա համարը: Մարգարյանը հստակ ոչինչ չհայտնելով՝ ընդամենն ասաց, որ գործը դեռևս քննվում է: Ես հիշեցրեցի, որ մենք կոնկրետ պահանջով էինք ներկայացել գլխավոր դատախազություն, որպեսզի որքան հնարավոր է շուտ քննվեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը, ինչպես նաև իրազեկեցի, որ մենք մանկապարտեզ խաղալու ցանկություն ու նպատակ չունենք: Նշեցի, որ նման անպատասխանատու պահվածքը ամոթաբեր է իրավապահ համակարգը ներկայացնող անձանց համար, ինչին ի պատասխան Մարգարյանը հայտարարեց, որ չի պատրաստվում ինձ հետ բանավիճել: Պատասխանեցի, որ ինքս էլ նպատակ չունեմ բանավեճի մեջ մտնելու մարդկանց հետ, որոնք իրենց խոստումը չեն պահում և չգիտես՝ ինչի համար են հայտնվել արդարադատության ատյաններում:
Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում: Փաստորեն, դատախազությունը փափուկ բարձ էր դրել մեր գլխի տակ՝ խաղալով ժամանակի վրա, որպեսզի Հայաստանը Նոր տարին դիմավորի և՛ս մեկ քաղբանտարկյալ ունենալով, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրվի ընդդիմադիր ակտիվիստների վրա, մասնավորապես՝ Քոչարյանի աջակիցների վրա:
Այսքանից հետո ինձ իրավունք եմ վերապահում արձանագրել, որ մեր դատախազները սուտ խոստումները, կեղծ մարդասիրությունն ու թղթե սկզբունքայնությունը, մարդկանց ֆռռացնելը սովորել են ՀՀ գերագույն-գլխավոր սուտասանից, ով պատահաբար զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայց իրենք շատ ավելի մեղավոր են ստեղծված վիճակի համար, քանի որ օրենքի պահանջը կատարելու փոխարեն իրականացնում են քաղաքական ցածրագույն պատվեր՝ մեղանչելով Ֆեմիդայի և սեփական խղճի առջև:
***
2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԹԱՎԱԴՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԾՎԻ ԹՌԻՉՔ
Եվս մեկ օր՝ և բոլորս հրաժեշտ կտանք 2019 թվականին: Թվական, որ մեզ բերեց պայքարի անհանգիստ ու տառապած, բայց անչափ իմաստալից պահեր ու վայրկյաններ: Քաղաքական թոհուբոհի մեջ երևան եկան մարդկային տարբեր տեսակներ՝ ինչպես խրամատի այս կողմից, այնպես էլ այն: Այն կողմում ինչպես սրբապիղծ ու ազգադավ եղել էին, այդպես էլ մնացին, իսկ այս կողմում ամրապնդվեցին մարդկային ամենավեհ արժանիքները, ինչպիսիք են՝ նվիրվածությունը, ընկերասիրությունը, արժանապատվությունը, դիմացինի ցավով ապրելու և ուրախությամբ երջանկանալու հատկությունը:
Քաղբանտարկյալ երիտասարդների ազատությանը հասնելու պահին քաղբանտարկյալ դարձաք Դուք, պարոն Թավադյա՛ն, և նման քայլով իշխանությունը կրկին ու կրկին ապացուցեց իր ստոր տեսակը՝ ձգտելով մեզ ետ պահել հետագա պայքարից: Բայց չարաչար սխալ հաշվարկ էր դա՝ մենք ավելի համախմբվեցինք և դարձանք ավելի վճռական: Մեր ականջնեում այսօր էլ հնչում են Ձեր խոսքերն ու պատգամները, տված խորհուրդներն ու կյանքի իմաստուն դասերը:
Ամանորի նախաշեմին ուզում եմ սրտանց շնորհավորել Ձեզ, մաղթել քաջառողջություն և բոլոր նպատակների իրականացում, քանզի Դուք արժանի եք ամենալավին և բարուն: Թող որ մշտապես զգաք յուրայինների և բարեկամների սերը, հոգու ջերմությունը, և Ձեր հանդեպ իրագործված ցանկացած անարդարություն անդրադառնա Ձեր հետագայի վրա միայն դրական առումով՝ հզորանաք, ուժեղանաք, դառնաք է՛լ ավելի անպարտելի և ավելի՜ սիրելի:
Պայքարի այս օրերում երևաց, թե ինչքան անփոխարինելի եք Դուք, և եթե նախագահ Քոչարյանը մեր պետության և հասարակության պայմանական գլուխն է, ապա ձեզ նման նվիրյալները մեր ողնաշարն են: Թե՛ Ձեզ, թե՛ Ձեր ընկերոջը, մեր քաղաքական առաջնորդին՝ Ռոբերտ Քոչարյանին, ևս մեկ անգամ մաղթում եմ նոր՝ 2020 թվականին, բարձունքներ, արծվի թռիչք եւ ՀԱՂԹԱՆԱԿ։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից