Մեկնաբանություն

30.12.2019 14:56


Կամուֆլյաժ–փարթի

Կամուֆլյաժ–փարթի

Ի՞նչ է ուզում ասել երկրի ղեկավարը, երբ սահմանամերձ գոտի կնոջ հետ մեկնում է զինվորական հագուստով։

Ուզում է ասել, որ պատերազմական գոտի՞ է եկել։ Բայց չէ՞ որ գյուղի «մեյդանում» նրա հետ շփվող գյուղացիները ոչ զինվորական հագուստով են։

Սահմանը ասոցացվում է կամուֆլյաժի՞ հետ։ Ուզում է ասել, որ եկել է ու պատրաստ է ամեն վայրկյան խրամա՞տ մտնելու։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ։ Երբ խրամատ մտնելու ժամանակներ էին, նա թուղթ է գտել, որ խուսափի ծառայությունից, իսկ հենց պատերազմն ավարտվել է, սկսել է «մուտիլովկաներ» անել պատերազմում հաղթածների դեմ։ Հիմա էլ նույնը շարունակում է վարչապետի կարգավիճակով։

Կամուֆլյաժի ցուցադրությամբ ուզում է ասել, որ պատրաստ է կռվե՞լ հանուն հայրենիքի։ Բայց չէ՞ որ հայրենիքի համար իրական կռիվ տվողները ցուցադրական բաներ երբեք չեն արել։

Ուզում է փիա՞ռ անել սահմանամերձ գյուղացիների ֆոնին։ Բայց ի՞նչ կապ ունի այստեղ կամուֆլյաժ–փարթին։ Մանավանդ որ, եթե հանկարծ պատահաբար կրակոց հնչի, այդ կամուֆլյաժի գույնը չի թաքցնելու վարչապետի օրգանիզմի ֆիզիոլոգիական ու բնական ռեակցիան (նման դեպքերում միայն շագանակագույն շալվարն է փրկությունը՝ հայտնի անեկդոտի տարբերակով)։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Շնորհավորում եմ ընթերցողներիս Նոր տարին։ Շառից ու փորձանքից, կեղծ ռեմբոներից հեռու տարի թող լինի 2020–ը։

Այս խորագրի վերջին նյութերը