Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում բախվել են 11 ավտոմեքենաներ, կան վիրավորներ
Դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Դավիթ Թորոսյանի վարած Toyota Camry մակնիշի 70 GD 077 համարանիշի, Ալբերտ Սուքիսյանի վարած BMW X5 մակնիշի 33 OU 888 համարանիշի, Մնացական Բարսեղյանի վարած Opel մակնիշի 36 CT 588 համարանիշի, Արման Չարջյանի վարած Ford մակնիշի 990 DD 04 համարանիշի, Արամ Սնգրյանի վարած Opel մակնիշի 35 Q 228 համարանիշի, Նարեկ Ասատրյանի վարած Opel մակնիշի 17 XP 700 համարանիշի, Կարեն Մեհրաբյանի վարած Nissan մակնիշի 71 PN 701 համարանիշի, Արթուր Մարտիրոսյանի վարած Toyota Camry մակնիշի 35 SD 328 համարանիշի, Էրիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 36 CF 614 համարանիշի, Հայկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍR 513 համարանիշի, Ահարոն Վարդանյանի վարած BMW մակնիշի 36 QM 807 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել որոշ ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու տեղի ճանշինը մատը մատին չի խփել, որպեսզի ճանապարհի կատարեին ձնամաքրման ու մշակման աշխատանքներ ու այս վթարի հիմնական մեղավորը Հրազդանի ճանշինն է, ով գրեթե ամեն տարի նույն քար անտարբերությունն է ցուցաբերում ճանապարհը մաքրելու ուղղությամբ, իսկ տարածքային կառավարման նախարարությունը պետք է հետևություններ անի, որպեսզի ճանշինները, այդ թվում՝ երբևիցե իր աշխատանքում չփայլած Հրազդանի ճանշինը, ի վերջո, գործ անի, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե ճանապարհն իրենք մաքրում են։