Նիկոլ Փաշինյանը 2019–ին սիրում էր երկարաշունչ ասուլիսներ տալ ու 100 փաստ ներկայացնել «նոր Հայաստանի» մասին։ Այդ փաստերի մեծ մասը «Արևը արևելքից ելավ ու մայր մտավ արևմուտքում շնորհիվ թավշյա հեղափոխության» ոճի մեջ էին կամ էլ սուտ էին։ Իսկ այն փաստերը, որոնք ճիշտ էին, առանձնապես բան չէին ներկայացնում իրենցից։
«100 փաստ» օպերացիան պողոսների ականջներից «լապշա» կախելու և «Այսքան ուրախ կյանքը մեր Նիկոլ Փաշինյանն է տվել» կոդը շրջանառության մեջ դնելու նպատակով էր արվում։
Կան, սակայն, այլ՝ իրական փաստեր, որոնք ներկայացվեցին օրերս։ «Քաղաքացիականգիտակցություն» ազատական ՀԿ–ն հրապարակել է փաստեր իրական «Նոր Հայաստանի» ու «ժողովրդի» վարչապետի գործունեության մասին, որոնք երբեք չի ներկայացնի ՆիկոլՓաշինյանը։ Այդ փաստերից եթե ոչ յուրաքանչյուրը, ապա առնվազն կեսը քրեական օրենսգրքի հետ են խաչվում։
Ցանկության դեպքում ամեն մի բանական մարդ և գիտակից ՀՀ քաղաքացի կարող է մեկ այլ 100 և 1 փաստ ներկայացնել իրական Հայաստանի մասին, քանզի ապօրինություններն ու ճչացող երևույթները ամենուրեք են ու «արտադրվում» են ամենօրյա ռեժիմով։ Բայց Նիկոլը կանգ չի առնում ու նոր միավորներ է կուտակում իր «քարտում», այսինքն՝ նորանոր օրինախախտումներ է թույլ տալիս։ ՍԴ նախագահի դեմ կատարվողը, բյուջետային մսխումները և նմանատիպ այլ քայլերն արդեն խաղի կանոն են դարձել։
Դատելով ամենից՝ 2020–ին Նիկոլը շարունակելու է նույն ձևով։ Նա արդեն այնքան է խրվել, որ մի օրինախախտում այս կողմ, մի օրինախախտում այն կողմ, բան չի փոխում։ Նա արդեն նահանջի տեղ չի ուզում թողնել ինքն իրեն ու նույն վիճակի մեջ է դնում նաև ամբողջ թիմին։
Այս ամենը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը բյուրեղացված այլընտրանք չի ներկայացվել։ 2020–ը այդ առումով կարևոր տարի է։
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.։ Շնորհավոր Ամանոր։ Շառից ու փորձանքից հեռու տարի եմ մաղթում բոլորիս՝ խաղաղ երկնքով ու կոմպետենտ կառավարությամբ։
Փաշինյանի 2019–ի կուտակային «քարտը»
Նիկոլ Փաշինյանը 2019–ին սիրում էր երկարաշունչ ասուլիսներ տալ ու 100 փաստ ներկայացնել «նոր Հայաստանի» մասին։ Այդ փաստերի մեծ մասը «Արևը արևելքից ելավ ու մայր մտավ արևմուտքում շնորհիվ թավշյա հեղափոխության» ոճի մեջ էին կամ էլ սուտ էին։ Իսկ այն փաստերը, որոնք ճիշտ էին, առանձնապես բան չէին ներկայացնում իրենցից։
«100 փաստ» օպերացիան պողոսների ականջներից «լապշա» կախելու և «Այսքան ուրախ կյանքը մեր Նիկոլ Փաշինյանն է տվել» կոդը շրջանառության մեջ դնելու նպատակով էր արվում։
Կան, սակայն, այլ՝ իրական փաստեր, որոնք ներկայացվեցին օրերս։ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ–ն հրապարակել է փաստեր իրական «Նոր Հայաստանի» ու «ժողովրդի» վարչապետի գործունեության մասին, որոնք երբեք չի ներկայացնի Նիկոլ Փաշինյանը։ Այդ փաստերից եթե ոչ յուրաքանչյուրը, ապա առնվազն կեսը քրեական օրենսգրքի հետ են խաչվում։