Խտրականության արգելք․ չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ
ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց․ իշխանություններն ու նրանց սատարող ուժերը այն համարում են իրավական և հնարավորություն ՍԴ անդամներին արժանապատվորեն հեռանալու (թե չէ, տեսե՜ք հա՛)։ Ընդդիմադիր ուժերն, իրենց հերթին այն համարում են հակասահմանադրական և փորձ ՍԴ-ն ենթարկեցնելու Նիկոլ Փաշինյանին։
Իրականում, կարծում եմ՝ օրենքով փորձ է արվում, համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 29-ի (խտրականության արգելքը), վերացնել ՍԴ անդամների միջև առաջացած անհավասարությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի ՍԴ անդամների կարգավիճակը հավասարեցնել նրա յուրային ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կարգավիճակին․․․ չաշխատել և ստանալ բարձր աշխատավարձ և պարգևավճարներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից