Կարծիք

29.12.2019 12:41


Պողոսների զանգված-դասակարգի ձևավորման պարարտ հողը նախապատրաստվեց 90-ականներին

Պողոսների զանգված-դասակարգի ձևավորման պարարտ հողը նախապատրաստվեց 90-ականներին

Պողոսների զանգված-դասակարգի ձևավորման պարարտ հողը նախապատրաստվեց 90-ականներին, երբ ՀԱՅ ՄԱՐԴԸ կամովին դարձավ գործազուրկ և հայացքն ուղղեց դրսից եկող օգնություններին, նպաստներին, ու կամաց-կամաց հունցվեց պողոսի տեսակը. սրանց արդեն հեշտ էր առնելն ու ծախելը. ինչպես հնում ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ վաճառվող ֆիզիկապես առողջ ,,աշխատուժ,,;

Եթե ուզում ես ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ թուլացնես, կործանես, նախ պիտի բարոյալքես այն։ Այդ գործընթացն էլ սկսվեց 90-ականներից. անթաքույց արշավ սկսվեց խորհրդանիշների/սիմվոլների/ դեմ. վերացվեց ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ՛ ԲԱՆՎՈՐԻ ԱՐՁԱՆԸ, հերթը հասավ ,,ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏԻՆ,,, հետո երկրի մայրուղիներին կառուցված, տեղադրված խորհրդանշական արձաններին, հուշակոթողներին... Շռնդալից ներս խուժեցին կիսագրագետ, հապճեպ թարգմանություններով էժանագին, բարյազուրկ, ոչինչ չասող սերիալներն ու հաղորդաշարերը.... Դրանց ավելի անճաշակ նմանակումներով սեփական սերիալներն ու հաղորդաշարերը ծնվեցին. ՊՈՂՈՍԻ օր օրի հառնող տեսակն արդեն ամեն տեղ էր՝ ԴՊՐՈՑՈՒՄ, ԲՈՒՀՈՒՄ, ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՈՒ ՎԵՐԻՆ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ, ՄԵՐ ՏՆԵՐՈՒՄ....

ՊՈՂՈՍՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՀՐՃՎՈՒՄ ԵՆ, խրախճանք անում, երբ ձերբակալում են և՛ ունևորին, և՛ թալանչուն, և՛ կաշառակերին... Բայց այստեղ էլ նրա համար տարբերակում կա. Այ, այս մեկին չի կարելի ձերբակալել, որովհետև նա՝ այդ մեկը, ՊՈՂՈՍՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՆ է ու կերակրողը, իսկ այ այն մեկին հոշոտել, քառատել է պետք, որովհետև այն մեկը իրեն չի նկատել բանի տսղ չի դրել...

Հ.Գ. ՎԵՐՋԵՐՍ ՄԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԱՆ ՄԵՋ ԱՑՏԵԿՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ ՊԵՂՎԱԾ ՄԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԷԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ. ՊԱՐԶԵԼ ԷԻՆ, ՈՐ ԱՅՆ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՍՏՐԿԱՏԻՐՈՋ ԴԱՄԲԱՐԱՆ ԷՐ, ՈՒՐ ՏԻՐՈՋ ՀԵՏ ԹԱՂՎԵԼ ԷԻՆ ՆԱԵՎ ՆՐԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՍՏՐՈՒԿՆԵՐ, ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԷԼ ՆՐԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ... ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՊՈՂՈՍՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆԸ....

Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը