Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղևոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված 1980 թ.), «Ford Transit» (վարորդ՝ Արամ Չ., ծնված 1993 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Էրիկ Խ., ծնված 1997 թ.), «Opel» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1988 թ.), «Nissan Fuga» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1992 թ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Անդրանիկ Խ.), «BMW E46» (վարորդ՝ Ահարոն Վ., ծնված 1987 թ.), «Opel Sintra» (վարորդ՝ Մնացական Բ., ծնված 1982 թ.), «BMW X5» (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1988 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան` կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անահիտ Վ.-ն (ծնված 1985 թ.), «Opel Vectra B» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաների վարորդները դուրս են բերվել տեղի ուժերով:
Տուժածներ Ահարոն Վ.-ին և Էրիկ Խ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են օգնություն, իսկ Ղևոնդ Գ.-ին հոսպիտալացրել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան: