Կարծիք

28.12.2019 21:42


Վստահեցնում եմ, Վենետիկից ստացած սև թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու

Վստահեցնում եմ, Վենետիկից ստացած սև թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու

Փաստորեն այն տարածքի սեփականտիրոջը (նոտարական գրասենյակը), որը ՀՔԾ-ն ու դատախազությունը պնդում են, թե փաստացի պատկանում կամ պատկանել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նույնիսկ չեն էլ հարցաքննել:

Պատկերացնո՞ւմ եք, քրեական գործի քննության համար նույնիսկ չեն պահպանել ձևական կողմը, նույնիսկ չեն հարցաքննել այն մարդուն, ում փաստաթղթերով պատկանում է այդ տարածքը:

Եվ այս անհեթեթ գործելավոճով ՀՀ իրավապահ մարմինները մեղարանք են առաջադրել ՀՀ ՍԴ նախագահին:

Արդեն տեղեկացանք, որ Վենետիկից սև թուղթ են ուղարկել կառավարությանը: Վստահեցնում եմ, այդ թղթից շատ ավելի ծանր փաթեթներ եք ստանալու, քանի որ եվրոպական կառույցները ձեր ընտրողները չեն, որոնց ականջներին ինչ լապշա ուզեք կախեք․․․

Ես ձեզ դեռ ամիսներ առաջ էի զգուշացնում, որ կանգ առնեք, որ հետոն ծանր է լինելու:

Շնորհակալություն հայտնենք ՀՀ իրավապահ մարմիններին, որ մեր սեփականություններն էլ չեն տվել Հրայր Թովմասյանին:

Սեփականատիրոջ մեկնաբանությունների հղումը քոմենթներում:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը