Կարծիք

28.12.2019 21:01


Դուք ամեն տեղ եք ստոր և վախկոտ

Դուք ամեն տեղ եք ստոր և վախկոտ

Մեկ կառույց՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, պայքարում է ողջ պետական մեքենայի դեմ։ ՍԴ-ի շուրջ զավեշտի նմանվող իրավիճակը, իմ կարծիքով, կհանդարտվի մոտ 3 ամսից՝ երբ ՍԴ-ն կկայացնի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով վճիռը։ Այդ որոշումը հրապարակելուց րոպեներ անց իշխանությունը կմոռանա ՍԴ-ի մասին և նոր թափով կլծվի Քոչարյանի հանդեպ նոր քրեական գործ հարուցելուն։

Զարմացա, որ ոչ ոք չնշեց, թե ինչո՞ւ է Հրայր Թովմասյանի դեմ այս մեղադրանքը հնչեցվում հենց երեկ՝ ամսի 27-ին։ Բանն այն է, որ մեր վայ իշխանությանը թվացել է, որ թե՛ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները, և թե՛ Վենետիկի հանձնաժողովի աշխատակիցները արդեն գտնվում են ամանօրյա արձակուրդում և չեն արձագանքի Հայաստանում Սահմանադրության խմբակային բռնաբարման փաստին։ Բայց արի ու տես, որ կրկին սխալվեցին։

Արդարադատության նախարարությունը երեկ ստացել է Վենետիկի հանձնաժողովի նախագահից գրություն, որը դեռ չեն հրապարակում։ Իսկ գրությունում տրվում է հստակ գնահատական տեղի ունեցող բռնաբարությանը։

Դուք ամեն տեղ եք ստոր և վախկոտ՝ մենակով որևէ բան չեք կարող և նույնիսկ Սահմանադրության բռնաբարումը կատարում եք խմբակային։

Այ հենց ըտենց խմբակային էլ կդատվեք, ու այս անգամ ձեր բացակայությունը որևէ մեկը չի էլ զգա։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը