Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքական հետապնդում և տեռոր․ գլխավոր դատախազի խորհրդականը դժվարացավ պատասխանել
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ կազմակերպված բողոքի ակցիային զուհագեռ՝ հանդիպում ունեցանք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի հետ և քննարկեցինք 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման հարցը: Պարոն Բաղդասարյանը տևական զրույցի ընթացքում այդպես էլ չկարողացավ պատասխանել իմ մի շարք հարցերին, մասնավորապես՝ ինչո՞ւ է կալանավորված Արմեն Թավադյանը, երբ ենթադրվող հանցագործության հիմնական հեղինակը, գործող մասնակիցը՝ Վարուժան Մկրտչյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել: Այդ ո՞ր հիմքով և ո՞ր պատճառաբանությամբ է Վարուժանն իրավապահներին ավելի մեծ վստահություն ներշնչել, քան հանրության կողմից հարգված վաստակաշատ Արմեն Թավադյանը:
Գլխավոր դատախազի խորհրդականը դժվարացավ պատասխանել նաև մի շարք այլ կարևորագույն հարցերի: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում և տեռոր: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պետական մասշտաբով հարձակում ազատ մամուլի վրա, ի՞նչ է սա, եթե ոչ՝ ընդդիմության ձայնի արհեստական լռեցում: Համենայն դեպս, պարոն Բաղդասարյանը մեզ խոստացավ, որ վաղը ժամը 12-ին մեզ կզանգահարեն ու հանդիպում կկազմակերպեն Թավադյանի գործը վարող դատախազի հետ:
Մենք հայտարարեցինք, որ պահանջում ենք անհապաղ փոխել Արմեն Թավադյանի խափանման միջոցը և լիահույս ենք, որ այս պետության մեջ արդարությունը դեռ մինչև վերջ չի մահացել, և ոչ բոլոր պետական կառույցներն են դարձել անձնիշխանության քմահաճույքների հլու-հնազանդ գերին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից