Կարծիք

27.12.2019 19:00


Էդ արհեստական բլա-բլա բառերով ռեկորդները, պարոն սուտասա՛ն, էդ ո՞նց տարի ու կեսում խփեցիք, որ վրաներս խաբար չեղավ

Էդ արհեստական բլա-բլա բառերով ռեկորդները, պարոն սուտասա՛ն, էդ ո՞նց տարի ու կեսում խփեցիք, որ վրաներս խաբար չեղավ

Ըստ Նիկոլի՝ բոլոր ռեկորդները խփել ենք՝ տնտեսական, արտաքին քաղաքական, մշակութային, գիտական-կրթական, գյուղատնտեսական, հարկային, վարկային, ֆինանսական:

Բայց, ցավոք, մարդկային, բարոյական, արժեհամակարգայինը դեռևս ամենավերջին տեղում է:

Էդ արհեստական բլա-բլա բառերով ռեկորդները, պարոն սուտասա՛ն, էդ ո՞նց տարի ու կեսում խփեցիք, որ վրաներս խաբար չեղավ:

Էլի լուրջ տեմպերով արտագաղթը, օրեցօր ավելացող աղքատությունը, թշվառ վիճակը, գնաճը, ցածր աշխատավարձն ու թոշակը ու մարդկանց բարոյալքված ու հուսահատ վիճակը լրիվ այլ բան են ասում, ամեն օր կառավարության շենքի մոտ հավաքված բողոքող մարդկանց բազմությունը այլ բան է ասում:

Կուզե՞ք ասեմ այս մեկ ու կես տարվա ձեր խփած ռեկորդը որն է՝ համատարած ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որը իր գագաթնակետին է հասել, ատելության ու կեղծիքի քարոզը, օրինական ճանապարհով իրականացվող թալանն ու կոռուպցիան, հասարակության դեգրադացիան ու այլասերումը, բարոյական ու մարդկային արժեքների ոտնահարումն ու ազգային ինքնության ոչնչացումը:

Ըստ ՀՀ մայր օրենքի մարդը բարձրագույն արժեք է, սա ամրագրված է թղթի վրա, իսկ ձեր դեպքում լեզվի վրա:

Բայց մարդկանց ՀՀ հպարտ քաղաքացի անվանելուց նրանք հպարտ չեն դառնում, նրան երկրի տեր եք ասում, բայց առայժմ դեռ ծառա են:

Բավական է մարդկանց խաբեք, մարդիկ լավ հասկանում են, պարզապես գիտակցված ու հարկադրված են խաբնվում, դա էլ կարծեմ բոլորս գիտենք, թե ինչո՞ւ (որ նախկինների վերադարձ չլինի կամ աստված էլ բեթարից ազատի), խեղճ ու խաբված ժողովուրդ:

Իրինա Հարությունյանի ֆեյսնուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը